Շրջակա միջավայրի պահպանության ամերիկյան գործակալության նախազգուշացումից հետո Porsche Cars North America ընկերությունը կամավոր դադարեցրել է 2014-2016 մոդելային տարիների Cayenne ամենագնացի վաճառքն ԱՄՆ շուկայում:
«Մենք ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի հնարավորինս արագ լուծենք այս հարցը: Հաճախորդները կարող են շարունակել օգտագործել իրենց փոխադրամիջոցները»,- ասված է Volkswagen գերմանական կոնցեռնի ամերիկյան ստորաբաժանումների մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է Gazeta-ն:





























