Human Rights Watch իրավապահ կազմակերպությունը Ադրբեջանում տիրող վիճակի մասին պատրաստվող զեկույցի ֆոնին ՄԱԿ ընդդեմ խոշտանգումների հանձնաժողովին է ներկայացրել այդ երկրում իրավիճակի մասին հուշագիրը։ Այս մասին հայտնում է contact.az-ը։

HRW-ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող վիճակը շարունակում է անհանգստություն առաջ բերել. իշխանությունները շարունակում են բռնաճշումները կառավարության քննադատների, քաղաքացիական ակտիվիստների եւ ընդդիմադիրների դեմ։ «Ձերբակալվածներն ու կալանավորվածները խոշտանգումների են ենթարկվում, ինչը հակասում է խոշտանգումներն արգելելու մասին Կոնվենցիայի շրջանակներում ՄԱԿ ստանձնած պարտավորություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այդ կապակցությամբ HRW-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանությունների առջեւ դնել բռնաճնշումների դադարեցման հարցը եւ պահանջել ազատել Լեյլա եւ Արիֆ Յունուսներին, Իլքար Մամեդովին, Ինթիղամ Ալիեւին եւ մյուս քաղբանտարկյալներին։