Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնն ԱՄՆ-ից 92 հազար մեքենա է հետ կանչում՝ արգելակման համակարգում հնարավոր թերությունները վերացնելու համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով AP-ին:

Հետ կկանչվեն 2015 եւ 2016 մոդելային տարվա Beetle, Golf, Jetta եւ Passat մեքենաները: Դրանք 1.8 եւ 2 լիտր ծավալով բենզինե շարժիչ ունեն:

Գերմանական ավտոարտադրողի տեղեկացմամբ, այդ ավտոմեքենաներում հնարավոր խոտանը կարող է հանգեցնել արգելակման ուղու մեծացմանն ու վթարի պատճառ դառնալ: