Կոտայքի մարզում այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Երեւան-Սեւան ավտոճանապարհին բախվել են Mitsubishi Grandis եւ ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենաները:
Կոտայքի մարզի առողջապահության բաժնի պետի Վահագն Ոսկանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ավտովթարի հետեւանքով վարորդներն ու Mitsubishi-ի ուղեւորները տեղափոխվել են` Չարենցավանի, մի մասը` Հրազդանի բժշկական կենտրոններ: Այնուհետեւ 4 հիվանդներին փակ գանգուղեղային, կողոսկրերի եւ այլ վնասվածքներով տեղափոխել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:
Հիվանդներից մեկը, որը կանգնած է եղել ճամփեզրին, մեքենաների բախումից վնասվածք է ստացել, որը ծնկոսկրի կոտրվածքով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ իրենց մոտ տեղափոխված հիվանդներից մեկը արդեն դուրս է գրվել, մյուս երեքը ծանր մարմնական վանսվածքներ ունեն, որոնք հոսպիտալացվել են:





























