Ճապոնական Honda ընկերությունն ամերիկյան շուկայից 145 հազար մոտոցիկլ է հետ կանչում՝ հետեւի հատվածի արգելակներում խոտանը վերացնելու համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով AP-ին:
Հետ է կանչվում 2001-2010, ինչպես նաեւ 2012-2015 թվականներին թողարկված GL1800 մոդելը: Բացի այդ, խնդրահարույց մասերը կփոխվեն նաեւ 2001-2005 թվականներին թողարկված GL1800A, ինչպես նաեւ 2013-2015 թ.թ. թողարկված GL1800B մոդելների պարագայում:
Honda-ի ներկայացուցիչների փոխանցմամբ, հետեւի հատվածի արգելակները կարող են հանկարծակի չգործել, ինչը կարող է հրդեհվելու պատճառ դառնալ:





























