Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը չի բացառում, որ Սինայի հյուսիսում ռուսական A321 ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ օդանավում ռումբի պայթյունը:

Միաժամանակ, Միացյալ Թագավորության իշխանությունները կոչ են արել չշտապել աղետի պատճառների շուրջ եզրահանգումներ անել՝ մինչեւ հետաքննության ավարտը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:

Մեծ Բրիտանիան ժամանակավորապես դադարեցրել է Սինայի թերակղզու տարածքի վրայով չվերթները: Բացի այդ, Շարմ էլ-Շեյխից Բրիտանիա իրականացվող չվերթները կհետաձգվեն, որպեսզի փորձագետները հնարավորություն ունենան վստահություն հայտնել թռիչքի անվտանգության հարցում: