Հայաստանում գյուտնտեսական նշանակության հողերի ագրոքիմիական քարտեզ կմշակեն: Հայաստանի խորհրդարանում նոյեմբերի 4-ին կայացած 2016 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը:
Նախագծի շրջանակում ծրագրվում է 2016 թվականին ագրոքիմիական հետազոտություն անցկացնել գյուղատնտեսական նշանակության՝ 75 հեկտար տարածքով հողերում:
Նախարարի խոսքով, հողից վերցված 64 հազար փորձանմուշների անալիզի հիման վրա 170 գյուղական համայնքների համար ագրոքիմիական քարտեզ կկազմեն՝ պարարտանյութերի կազմի եւ չափաքանակի շուրջ գիտականորեն հիմնավորված երաշխավորություններով:





























