Հարավային Սուդանում ԱՆ-12 ինքնաթիռի կործանումից հետո երկու ողջ մնացածները մահացել են: Ողջ է մնացել միայն մեկ երեխա: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Հարավային Սուդանի տրանսպորտի, ճանապարհների եւ կամուրջների նախարար Հոն Կուոնգ Դանհյեր Գաթլուաքին:

«Առավոտյան, երբ տեղի ունեցավ աղետը, 3 հոգի ողջ էր մնացել: Հիմա ողջ է միայն մեկ երեխա»,- հայտնել է նախարարը:

Ավելի վաղ Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցիչը հաղորդել էր, որ ԱՆ-12 ինքնաթիռում 18 մարդ է եղել: