Պակիստանյան Լահոր քաղաքում ֆաբրիկայի տանիքի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 18-ի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:
Տեղական Nation թերթի տվյալներով, փլատակների տակ 200 մարդ է մնացել: Դեպքի վայրում 160 փրկարար է աշխատում:
UPI գործակալության տվյալներով, առնվազն 70 հոգի վիրավոր է:
Միջադեպը տեղի է ունեցել Սունդար արդյունաբերական գոտում պայուսակների արտադրության ֆաբրիկայի եռահարկ շենքում: Վերանորոգվող տանիքը փլուզվել է շենքում գտնվող բանվորների վրա:





























