Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում նոյեմբերի 3-ին, գյուղի բնակիչ, 56-ամյա Սարիբեկ Աղաջանյանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Մահացած Սարիբեկ Աղաջանյանին իրենց տան դռան շրջանակից կախված հայտնաբերել է նրա որդին՝ 30-ամյա Սուրեն Աղաջանյանը:
Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Գյուլագարակ գյուղի գյուղապետ Ալեքսանդր Գրիգորյանը:





























