Նախնական տեղեկություններով, պարզվել է Ղրիմում օդանավի կործանման հետեւանքով բոլոր 4 զոհվածների ինքնությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ ՆԳՆ Ղրիմի վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Օլգա Կոնդրաշովայի խոսքով, նրանք են՝ 1977 թվականին ծնված օդաչու-հրահանգիչը (Ղրիմ), հոգեւորական (Ղրիմ), ինչպես նաեւ մի կին եւ տղամարդ, ենթադրաբար՝ ամուսիններ:

Cessna մասնավոր օդանավը դեռեւս անհայտ պատճառով նոյեմբերի 4-ին կործանվել է Կլեմենտեւի լեռների շրջանում: