Mazda մակնիշի նոր սերնդի CX9 քրոսովերի շնորհանդեսը կկայանա այս ամսվա վերջում, հայտնել են ընկերությունից։

Մեքենան կցուցադրվի Լոս Անջելեսի ավտոսրահի ժամանակ, որը կկայանա նոյեմբերի 20-29-ը։

Ակնկալվում է, որ նոր մեքենան կունենա թարմացված արտաքին տեսք, որը նման կլինի հոկտեմբերին ներկայացված Koeru կոնցեպտին, հայտնում է Daily Motor-ը։

Քրոովերի սերիական տարբերակը կունենա SkyActiv տուրբոյացված շարժիչ։