Kia ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Optima-ի հիբրիդային մոդիֆիկացիան, որը Հարավային Կորեայում վաճառվում է K5 ինտեքսով: Այս ավտոմեքենայի թողարկման ծրագրերի մասին հայտարարվել էր այս տարվա սեպտեմբերին Ֆրանկֆուրտում կայացած ավտոշոուի ժամանակ, որտեղ ներկայացվել էր սովորական Optima-ի եվրոպական տարբերակը:
Նորույթը հիբրիդային շարժիչ ունի, որում ներառված են 156 ձիաուժ հզորությամբ բենզինե շարժիչ, 52 ուժանոց էլեկտրական շարժիչ, 1.62 կՎտ/ժ ծավալով մարտկոց եւ ավտոմատ փոխանցման տուփ: Այդպիսի հիբրիդային տարբերակ ունի նաեւ նոր սերնդի Hyundai Sonata-ն:
Ըստ Motor-ի, սովորական Optima-ից հիբրիդային տարբերակը տարբերվում է առանձնահատուկ դիզայնով անվահեծերով:





























