Բրազիլիայում երկաթի հանքի մոտ ամբարտակի պատռվելու հետեւանքով առնվազն 17 մարդ է մահացել, հաղորդում է Reuters-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Մինաս Ժերայս նահանգում: Ճեղքվել է պոչամբարի ամբարտակը, որը պահում էր հարստացուցիչ արտադրության թափոններով ջուրը: Վթարի հետեւանքով ջրի տակ է մնացել Բանտո գյուղը:

Իշխանությունները տարհանել են 600 մարդու: Տեղի արհմիության նախնական տեղեկություններով, մահացել է 16 մարդ, եւս 45-ը համարվում են անհետ կորած:

Հանքը պատկանում է Samarco լեռնահանքային ընկերությանը, հաղորդում է Lenta-ն: