Ռումինիայի Բրաշով քաղաքում հացի գործարանում տեղի ունեցած հրդեհից վիրավորվել է 6 մարդ, այդ թվում՝ ձեռնարկության մեկ աշխատակից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։ Միեւնույն ժամանակ չեն հաստատվել այն լուրերը, թե փլատակների տակ տասնյակ մարդիկ կան։

Հրդեհի պահին ձեռնարկությունում եղել է 11 մարդ։ Գործարանի աշխատակցուհին ընկել էր 15 մ խորությամբ հորը։ Փրկարարները նրան կարողացել են դուրս բերել մի քանի ժամ անց։ Կնոջը բազմաթիվ վնասվածքներով եւ այրվածքներով հիվանդանոց են տեղափոխել։ Հրդեհի մարման աշխատանքների ժամանակ վիրավորվել է նաեւ մեկ փրկարար։

Այս պահին հրդեհը տեղայնացվել է, հրշեջները մարել են շենքի փլուզված մասը, որտեղ տեղակայված էր ալրաղաց ցեխը։