Բավարիայում գնացքի եւ բեռնատար մեքենայի բախումից զոհվել է 2 մարդ։ Այս մասին հայտնում է DPA-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը։ Գործակալության տեղեկություններով՝ զոհվել են գնացքի մեքենավարն ու բեռնատարի վարորդը։ Վիրավորվել է 4 մարդ, փոխանցում է Gazeta-ն։

Ավելի  վաղ հաղորդվում էր մեկ զոհի եւ 21 վիրավորի մասին։