Երեւանի Կենդանաբանական այգում հոկտեմբերի 29-ին առյուծի կողմից հարձակման ենթարկված՝ գիշատիչներին խնամող 35-ամյա Վարդան Գրիգորյանին մյուս շաբաթ ամենայն հավանականությամբ դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց նրա մայրը՝ Գոհար Գրիգորյանը:

«Դուրս գրվելուց հետո պարբերաբար ստուգումներ կանցնենք, իսկ մեկ ամսից կլինի արդեն երկրորդ վիրահատությունը»,- ասաց տիկին Գոհարը:

Նշենք, որ Վարդան Գրիգորյանն այժմ բուժում է ստանում Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, որտեղ վիրահատվել է, նրա վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել ձախ բազկի պատռվածքներով: