2016 թ. սկսած՝ Հայաստանը դառնալու է Եվրոպայի խորհրդի «Eurimages» կինոյի հիմնադրամի անդամ: Այս մասին նոյեմբերի 6-ին խորհրդարանում՝ 2016 թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նրա համոզմունքով, վճարելով տարեկան 116 հազար եվրո անդամավճար՝ Հայաստանը կկարողանա օգտվել այս հիմնադրամի միջոցներից, որն ամեն տարի մոտավորապես 20 մլն եվրո է հատկացնում կինեմատոգրաֆիային: Ըստ 2016 թ. բյուջեի նախագծի՝ կինեմատոգրաֆիայի պետական աջակցությունը պետք է մոտավորապես 659 մլն դոլար կազմի (ընթացիկ փոխարժեքով մոտավորապես 1.4 մլնդ դոլար)՝ գրեթե նույնքան, որքան 2015թ.:




























