Ավստրալիայի ճանապարհներին առաջին անվարորդ մեքենան է հայտնվել, տեղեկացնում է The Australian-ը։

Ավստրալական Ադելաիդա քաղաքի մայրուղով  մոտ 7 կիլոմետր առաջացել է ամբողջությամբ ինքնակառավարվող Volvo XC90։ Նոր մեքենայի գործառույթներից շատերը նախկինում արդեն հասանելի էին, բայց նախորդ մոդելներում պարտադիր էր ձեռքերը ղեկի մոտ պահել անհրաժեշտության դեպքում մեքենան վերահսկելու համար, տեղեկացնում է Gazeta-ն։

Իսկ այս անգամ մեքենան ընդհանրապես վարորդ չուներ։ Ճանապարհների եւ տրանսպորտային արդյունաբերության հետազոտմամբ եւ դրա վերաբերյալ խորհրդատվությամբ զբաղվող ARRB ընկերության տնօրեն Ջերարդ Վոլդրոնը նշել է, որ այս ցուցադրությունը շրջադարձային պահ է դարձել Ավստրալիայում անվարորդ ավտոմեքենաների տեխնոլոգիաների էվոլյուցիայում։