Չինական Chinacarnews պարբերականը հրապրակել է Geely ընկերության անհայտ կոնցեպտուալ ունիվերսալի առաջին պատկերները։ Ակնկալվում է, որ նորույթի հանրային ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին՝ Գուանչժոուի մոտորշոուում։

Պատկերներից դատելով՝ նախատիպը կոնցեպտուալ Emgrand սեդանի հինգդռնանի տարբերակն է, որն ապրիլին ներկայացվել էր Շանհայի ավտոսալոնում։ Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս չինացիները այդ երկու մեքենայի սերիական տարբերակները կստեղծեն, որոնք կառաջարկվեն նաեւ եվրոպական շուկայում, տեղեկացնում է Motor-ը։

Նախնական տվյալների համաձայն, սեդանի եւ ունիվերսալի շարժիչային համալիրը կներառի 1,3 եւ 1,5 լիտր ծավալով փչովի բենզինային ագրեգատներ։ Բացի այդ, չի բացառվում մոդելի հիբրիդային մոդիֆիկացիայի ի հայտ գալը, որի մասին սակայն առայժմ տվյալներ չկան։

Գուանչժոուի ցուցադրությանը կներկայացվի նաեւ Geely-Emgrand NL-3 SUV  նոր ամենագնացը: Դրա շարժիչների համակազմը ներառում է մթնոլորտային եւ տուրբինային՝ 1,8 լիտր ծավալով շարժիչներ, ինչպես նաեւ 2,4 լիտրանոց ագրեգատ։ Մոդելի թոպ-տարբերակը կառաջարկվի 3,5 լիտրանոց «վեցնյակով» , որը 270 ձիաուժ հզորություն կունենա։ Չինաստանում Emgrand NL-3 SUV –ի վաճառքը կսկսվի 2016-ի սկզբին։