Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ Հայաստանի քաղաքացի հանդիսացող տարեց մի կին հատել է Ադրբեջանի սահմանը։
Ինչպես փոխանցում է haqqin.az-ը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ն, ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Լուսինե Ղուկասի Աբովյանը (ծնված 1942թ.)։
«Հայաստանի քաղաքացին նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը Ղազախի շրջանի ուղղությամբ»,- ասել է գործակալության աղբյուրը։





























