ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի շենքում, ֆրեոն գազով լի բալոնի պայթյունից զոհվել է 1 մարդ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են մայրաքաղաք իրավապահ մարմինները։ «Արտակարգ պատահարը տեղի է ունեցել ակադեմիայի շենքերից մեկի տարածքում՝ Լենինսկի պողոտայի վրա։ Պայթել է ֆրեոն գազով լի բալոնը։ Միջադեպից զոհվել է մեկ մարդ»,- ասել է աղբյուրը։
Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունից կատարվածը հաստատել են։ «Մեկ մարդ զոհվել է կենցաղային գազի բալոնի պայթյունից սպասարկող սարքավորումների հետ աշխատելիս»,- հայտնել են ոստիկանությունից։
Միջադեպի պատճառները պարզվում են։





























