ԿԽՄԿ-ն լրատվամիջոցներից է տեղեկացել Ադրբեջանի կողմից ՀՀ քաղաքացուն գերեվարման մասին։

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, ԿՄՄԿ-ն հետեւում է իրադարձությունների զարգացմանը։

«Դեռեւս կողմերից ոչ մեկը պաշտոնական հաղորդագրություն չի ստացել»,- նշել է Զառա Ամատունին՝ հավելելով, որ ԿԽՄԿ-ն պատրաստ է իր մանդատի շրջանակներում կատարել չեզոք միջնորդի դերը։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 8-ին ձերբակալվել է Տավուշի մարզի բնակիչ Լուսինե Ղուկասի Աբովյանին (ծնված 1942թ.)։