Շիրակի եւ Լոռու մարզերի բոլոր գյուղացիները, որոնք տուժել են  1988-ի երկրաշարժից, տուն կստանան 2017-ին։ Այդ մասին նոյեմբերի 9-ին խորհրդարանում լրագրողներին ասել է հանրապետության քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։  

Գյումրի քաղաքում բնակարանի համար հերթի կանգնած մոտ 450 մարդ կա, եւ նրանց համար պետությունը որոշել է ոչ թե նոր տներ կառուցել, այլ երկրորդական շուկայում տուն կամ բնակարան գնելու սերտիֆիկատներ տրամադրել։  «233 ընտանիքի հարցը մենք արդեն որոշել ենք, մյուսների համար ընդունելությունը մոտ ժամանակներս դադարեցված է», - հավելել է նա։