Նյու Յորքի կենտրոնում՝ Penn Station երկաթուղային կայարանի մոտ, հրաձգությունից զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 2-ը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները։
Նրանց տեղեկություններով՝ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք փնտրում են հանցագործին։ Վիրավորները հոսպիտալացվել են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։





























