Հորդանանի մայրաքաղաք Ամանի ծայրամասի մարզական կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից զոհվել է 2 ամերիկացի զինծառայող։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով հատուկ ծառայություններում իր աղբյուրները։ Եվս 2 ամերիկացի զինվոր վիրավորվել են։ Հարձակվողը եղել է Հորդանանի ոստիկանության աշխատակիցը, որը կատարվածից հետո ինքնասպան է եղել։ Դեռեւս պարզ չէ, թե ինչն է նրան դրդել այդ քայլին։
Հաղորդվում է, որ ուսումնական կենտրոնում մարզվում են իրաքցի եւ պաղեստինցի սպաներ, իսկ ամերիկացի զինծառայողներին գործուղել էին հորդանանցի հրահանգիչներին օգնելու նպատակով, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։





























