Mercedes-Benz ընկերության Շտուտգարդի թանգարանը ցուցանմուշների ուղղակի վաճառք է սկսել: All Time Stars կոչվող ծրագրի շրջանակում ցանկացած գնորդ կարող է ավտոմեքենա գնել: Ըստ motor.ru-ի, մինչ այս, առանց միջնորդի թանգարանից կոլեկցիոն ավտոմեքենա գնելն անհնար էր:
All Time Stars ծրագրի օգնությամբ Mercedes-ի թանգարանն արդեն 5 մոդել է վաճառել: Վաճառքի են հանվել ոչ բոլոր ցուցանմուշները: Ներկայում կարելի է գնել տարբեր տարիներին արտադրված 6 մեքենաներ, եւս 12 ավտոմեքենա հնարավոր կլինի գնել առաջիկայում:
Ցուցանմուշները բաժանված են 3 կատեգորիայի՝ Premium Edition, Collectors Edition եւ Drivers Edition:


































