«Եզդիների ազգային միավորում» ՀԿ ղեկավար Ամո Շարոյանը դրական է գնահատում սահամանադրական փոփոխությունների նախագիծը:

«Նոր սահմանադրության նախագիծը մեկ քայլ առաջ է: Դրական է նաեւ ազգային փոքրամասնությունների մասով: Նախատեսվում է Ազգային  ժողովում ազգային փոքրամասնութունների ներկայություն, ինչը առաջին անգամն է»,- այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ամո Շարոյանը:

Ամո Շարոյանը նշեց, որ եզդիական համայնքը «Այո» է քվեարկելու սահամանադրական փոփոխությունների նախագծին:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր Սահմանադրությամբ  նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: