Իտալիայում ռազմական ուղղաթիռը բռնկվել է օդում եւ կոշտ վայրէջք կատարել, հաղորդում է  ANSA գործակալությունը։ Անձնակազմի չորս անդամները մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը գնահատվում է լուրջ։

Միջադեպը տեղի է ունեցել Ռիմինի քաղաքի մոտ (Կենտրոնական Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա մարզում), ուսումնական թռիչքի ժամանակ։ Օդաչուներին հաջողվել է Agusta Bell 205 ուղղաթիռն իջեցնել թեթեւ ավիացիայի թռիչքուղու վրա։ Ուղղաթիռն ամբողջությամբ ոչնչացվել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։