Դատավորների աշխատավարձերը բարձրացվեցին, սակայն դրանից կոռուպցիան չնվազեց: Նոյեմբերի 10-ին Հայաստանի խորհրդարանում կայացած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վճարման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Օրինագիծն առաջարկում է բարձրացնել դատախազության մի շարք պաշտոնյաների աշխատավարձերը՝ Գլխավոր դատախազություն - Վճռաբեկ դատարան աշխատավարձերի հարաբերակցությունը պահպանելու համար:

Ժամանակին, երբ Հայաստանում փուլ առ փուլ աշխատավարձերը բարձրանում էին, Կառավարությունը դա հիմնավորում էր կոռուպցիան նվազեցնելու անհրաժեշտությամբ: Ամեն դեպքում, հիմա էլ ո՛չ պակաս, եթե ոչ ավելի, դժգոհում են արդարադատության ճգնաժամից:

«Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի՝ թեկուզ մեկ դրամով բարձրացումը կմեծացնի հասարակության դժգոհությունը: Մարդիկ պարզապես զզվել են: Սրանով դուք նոր դժգոհություն եք հրահրում»,- հայտարարեց նա: