Հայաստանի հարկային ծառայությունը բիզնեսի հաշիվներն ամեն մի պարտքի համար չի սառեցնում: Այդ մասին նոյեմբերի 11-ին ՀՀ խորհրդարանում հայտնել է Ֆինանսների փոխնարարար Վախթանգ Միրումյանը:
Երբ պարտքը 500 հազար դրամից էլ քիչ է (շուրջ 1040 դոլար-խմբ.) հարկային ծառայությունը չի միջնորդում հաշվի վրա կալանք դնելու համար: Եթե այդ շեմը գերազանցվում է, ձեռներեցին հնարավորություն է տրվում պայամանագիր ստորագրել աստիճանական մարման մասին: Պարտքի 20 տոկոսը նա միանգամից է մարում, իսկ մնացածը՝ մինչեւ 6 ամիս ժամանակաշրջանում:
Բացի դրանից, գործում է փոխադարձ դուրս գրման մեխանիզմը. եթե բիզնեսը մեկ հարկի գծով գերավճար ունի ու պարտավորություններ՝ մեկ ուրիշի գծով, ուրեմն հարկայինը պարտքի շուտափույթ վճարում չի պահանջում, այլ այդ պարտքը դուրս է գրում գերավճարից:





























