Սիրիայում Ռուսաստանի օդային արշավը Վաշինգտոնում գնահատում են որպես ռազմավարական սխալ եւ կարծում են, որ այն դատապարտված է անհաջողության՝ ցամաքային ուժերի հետ վատ փոխգործակցության պատճառով:
Այս մասին բրիտանական Guardian պարբերականին հաղորդել է ամերիկյան բարձրաստիճան մի պաշտոնյա: Նրա խոսքով, Մոսկվայում գերագնահատել են օդային հարվածների արդյունավետությունը, քանի որ առաջին անգամ են օդից ցամաքային գործողություն իրականացնում:
Վաշինգտոնը կսպասի՝ տեսնելու համար, թե Վլադիմիր Պուտինն ինչպես է արձագանքում ռուսական ռազմական արշավի սահմանափակ հաջողությանն ու կործանված օդանավում ահաբեկչության հնարավորությանը:
ՌԲԿ-ի փոխանցմամբ, ամերիկացի պաշտոնյան կարծում է, որ օդային գործողության անհաջողության դեպքում ռուսական առաջնորդը ստիպված կլինի ավելի զիջող դիրքորոշում զբաղեցնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի շուրջ բանակցություններում կամ կշարունակի նույն կերպ, ինչն այնքան էլ լավ տարբերակ չէ:





























