Honda ավտոկոնցեռնը ավելի քան 100 հազար մեքենա է հետ կանչում Ճապոնիայում՝ տրանսմիսիայում թերության պատճառով: Համապատասխան հայտարարությունը ընկերությունը փոխանցել է երկրի տրանսպորտի նախարարությանը:

Հետկանչի ենթակա են N-ONE, N-BOX եւ այլ մակնիշների մեքենաները, որոնք ղեկի մոտ արագության փոխարկման հնարավորություն ունեն: Ծրագրային ապահովման թերության պատճառով արագության փոխարկման ժամանակ մեքենան կարող է ընթացքի ժամանակ կանգ առնել: Խոսքը վերաբերում է 2012-2014 թվականներին թողարկված մեքենաներին, հաղորդում է «Կիոդո» գործակալությունը:

Նշենք, որ 2013 թվականին ընկերությունը նույն թերության պատճառով 380 հազար մեքենա էր հետ կանչել: