Լիցենզավորում պահանջող տնտեսական գործունեության 95 ոլորտներից 13-ը կանցնեն ինքնուրույն հայտարարագրման: «Գործունեություն վարելու մասին ծանուցման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացրեց Հայաստանի կառավարությանն առընթեր օրենսդրական կարգավորման Ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանը:

Այստեղ ներառված են հրավառության նյութերի արտադրությունն ու վաճառքը, անասունների համար կենսաբանական նյութերի արտադրությունը, բույսերի պաշտանության քիմիական եւ կենսաբանական միջոցների, մրգային եւ հատապտղային հումքով թունդ ալկոհոլային խմիքչների (բացի խաղողից), ինչպես նաեւ գարեջրի արտադրությունը, դրանց վաճառքը, ինչպես նաեւ մի շարք այլ ոլորտներ:

Եղիազարյանն ընդգծեց, որ եթե պետությունն ավելի պակաս խստությամբ է ստուգում ձեռնարկության ստեղծումը, դա չի նշանակում, որ հանվում են բիզնեսի հանդեպ սանիտական եւ այլ նորմերին հետեւելու շուրջ պահանջները: