Հրազդան քաղաքի Միկրոշրջան 32 շենքի 18 բնակարանում այսօր` նոյեմբերի 12-ին, տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով Երեւանի Այրվածքաբանական կենտրոն տեղափոխված 21-ամյա Սարմեն Հակոբյանն ու 68-ամյա Էլզա Մանուչարյանը գտնվում են Վերակենդանացման բաժնում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից:
Մեզ հետ զրույցում նրանք տեղեկացրին, որ Էլզա Մանուչարյանը ստացել է խորը այրվածքներ, շոկային վիճակում է, նրա կյանքին վտանգ է սպառնում:
Սարմեն Հակոբյանի վիճակը միջին ծանրության է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր` նոյեմբերի 12-ին, Հրազդանի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով Հրազդան քաղաքի Միկրոշրջան 32 շենքի 18 բնակարանի բնակիչ, 21-ամյա Սարմեն Հակոբյանին եւ նշված բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 68-ամյա Էլզա Մանուչարյանին տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ Երեւան՝ Այրվածքաբանական կենտրոն:





























