Բրազիլիայի իշխանությունները հայտնել են, որ գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը երկրի Շրջակա միջավայրի պաշտպանության ազգային Ibama գործակալության կողմից տուգանվել է 13 մլն դոլարով՝ ծրագրային ապահովման հետ կապված խարդախության համար, որով նվազեցվել է մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի վերաբերյալ ցուցանիշները, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Նշվում է նաեւ, որ Ibama-ն Volkswagen-ի նկատմամբ անսարք ծրագրային ապահովմամբ մեքենաները հետ կանչելու պլան ներկայացնելու պահանջ է առաջ քաշել: Պաշտոնական տվյալներով, դրանց թիվը շուրջ 17 հասար է:
Բրազիլիայի օրենսդրությամբ, տուգանքի նման չափը առավելագույն թույլատրելին է:





























