Kia-ն ԱՄՆ-ում  Soul նմուշի 256 հազար մեքենա է հետ կանչել ղեկային կառավարման խնդիրների հետ կապված։ Այդ մասին տեղեկացրել է  Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ավտոարտադրողին։  

Հետկանչման ենթակա են 2014-2016-ին թողարկված մեքենաները։ Այս ապրանքանիշի մեքենաների ղեկային մեխանիզմում տեխնիկական խնդիրներ են հայտնաբերվել, որոնք կարող են հանգեցնել կառավարման կորստի եւ հետագա վթարի։  

Սերվիսային ակցիան կսկսվի դեկտեմբերի 22-ին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։