Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների ֆոնին Թվիթերում հայտնել է COBRA արտակարգ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրելու որոշման մասին։
«Փարիզում տեղի ունեցած սարսափելի հարձակումների կապակցությամբ ես ղեկավարելու եմ COBRA-ի հանդիպումը»,- գրել է վարչապետը, փոխանցում է Gazeta-ն։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը, որը գտնվում է Վիեննայում՝ Սիրիայի հարցով բազմակողմ հանդիպմանը, չի փոխելու իր պլանները։





























