Կառավարման խորհրդարանական համակարգի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանում կարելի է կանխել ընտրությունների հետ կապված ցնցումները։ Այս մասին նոյեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ անդրադառնալով Հայաստանում կայանալիք սահմանադրական բարեփոխումներին։

Նրա խոսքով՝ նախագահական ընտրությունների ժամանակ երկիրը արտաքին ուժերի ազդեցության համար ակտիվ  գոտի է դառնում։

«Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կառավարման խորհրդարանական ձեւը նախագահականի հանդեպ առավելություններ ունի»,- նշել է Մանասյանը։