Լրատվամիջոցներում փաստաթուղթ է հրապարակվել, որով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները խոստանում են, որ Ֆրանսիայի ժողովուրդը միշտ զգալու է մահվան բույրը։
«Ֆրանսիան եւ նրանք, ովքեր անցնում են այդ ճանապարհով, պարտավոր են իմանալ, որ մնալու են ԻՊ թիրախում, իսկ մահվան բույրը չի լքի նրանց։ Հարձակումները կատարվել են մեր մարգարեին վիրավորելու համար։ Մենք հպարտանում ենք Ֆրանսիայում տիրող իսլամով եւ խալիֆայության երկրում կռվող մուսուլմաններով»,- ասված է փաստաթղթում, փոխանցում է Lifenews-ը։
Ահաբեկիչների խոսքով՝ Փարիզի ահաբեկչությունները միայն նախազգուշացում էին, եւ իրենք կանգ չեն առնի։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է առնվազն 128 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ը իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Փարիզում արտակարգ դրություն է հայտարարվել:





























