Փարիզում նոյեմբերի 13-ին երեկոյան տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, նախնական տեղեկություններով, 99 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր իրավիճակում, հաղորդում է MosaiqueFM-ը: (ֆոտոռեպորտաժ)
Ըստ ռադիոկայանի՝ զոհերի թիվը հասել է 129-ի, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ նշվել էր, որ Փարիզում ահաբեկչության զոհերի թիվը 128 է: «Իսլամական պետություն» խմբավորումն իր վրա է վերցրել ահաբկչությունների շարքի կազմակերպման պատասխանատվությունը:
Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 գրոհայինի սպանվելու մասին: Նրանցից 7-ը պայթեցրել է իրեն մահապարտի գոտիով, հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը: Փարիզում արտակարգ դրություն է մտցվել:





























