Պարզվել է Փարիզում համերգասրահի գրոհին մասնակցած ահաբեկիչներից մեկի ինքնությունը: Ինչպես հաղորդում է BFM-TV հեռուստաալիքը, հանցագործի ինքնությունը պարզել են մատնահետքերով: Նախնական տեղեկություններով, խոսքը Ֆրանսիայի քաղաքացու մասին է:
Հենց Փարիզի 11-րդ շրջանի «Բատակլան» համերգասրահում են երեկ երեկոյան զարգացել հիմնական իրադարձությունները: Ահաբեկիչները ներխուժել են մարդկանցով լի դահլիճ եւ անկանոն կրակ բացել մարդկանց վրա: Ականատեսների խոսքով, հարձակմանը մասնակցել է առնվազն 3 մարդ: Սակայն Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտնել է, որ ահաբեկիչները, հնարավոր է, 4-ն են եղել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























