Էստոնիայի ցամաքային, ծովային եւ օդային սահմանների հսկողությունը կուժեղացվի, շաբաթ օրը հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Հաննո Պեւկուրը։
«Փարիզում ահաբեկչական գործողություններն անկասկած իրենց ազդեցությունը կթողնեն ամբողջ Եվրոպայում մարդկանց անվտանգության վրա։ Մենք օդանավակայանում, նավահանգստում եւ ցամաքային անցակետերում կուժեղացնենք վերահսկողությունը սահմանն անցնողների նկատմամբ։ Մենք նաեւ սերտ կապի մեջ ենք մեր գործընկերների հետ ամբողջ Եվրոպայում իրավիճակին հետեւելու համար», - ասել է Պեւկուրը ոստիկանության ղեկավարության հետ հանդիպմանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ոստիկանական պարեկները լրացուցիչ սարքավորումներ կստանան, այդ թվում նաեւ՝ զենք։ Ուշադրությունը կուժեղացվի նաեւ բոլոր առաջիկա հասարակական միջոցառումներին։ Էստոնիան նաեւ ուժեղացրել է Տալլինում Ֆրանսիայի դեսպանության պաշտպանությունը։





























