Փարիզի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտի մոտ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն իրականացրած մահապարտներից մեկի մոտ եգիպտական անձնագիր է հայտնաբերվել, տեղեկացնում է Al Arabia-ն։
Նախնական տեղեկությունների համաձայն, այն ահաբեկիչների մարմինների կողքին, որոնց մոտ սիրիական անձնագիր էր հայտնաբերվել, գտնվել է նաեւ Եգիպտոսի քաղաքացու մի անձնագիր, տեղեկացնում է Gazeta-ն։
Ավելի վաղ հաղորդել էին, որ Փարիզի ահաբեկիչներից մեկը Ֆրանսիայի քաղաքացի էր։





























