Լիբանանի արտգործնախարար Ջուբրան Բասիլը հայտնել է, որ Վիեննայի հանդիպմանը ԱԳՆ-ների ղեկավարները ահաբեկչական կազմակերպությունների ինչ-որ ցուցակ են համաձայնեցրել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ցուցակում ներառվել են «Իսլամական պետություն» եւ «Ջաբհաթ ան-Նուսրա» կազմակերպությունները։ Այլ ահաբեկչական խմբավորումների մասին համաձայնության գալ չի հաջողվել։
«Մենք բոլորս պայմանավորվել ենք որոշ ահաբեկչական խմբավորումերի վերբերյալ եւ այժմ պիտի գործողություններ ձեռնարկենք, որովհետեւ ահաբեկիչների նպատակը մահ տարածելն է. սա այն է, ինչ փորձում են անել Մերձավոր Արեւելքում, իսկ հետո Եվրոպայում»,- ասել է Բասիլը։
Նա նաեւ ընդգծել է, որ ահաբեկչական սպառնալիքին պետք է գործողություններով պատասխանել, ոչ թե վիճել, թե «նրանցից ով է իրոք ահաբեկիչ, ով՝ ոչ»։





























