Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ Փարիզի ահաբեկչությունները չեն կարող որեւէ կերպ արդարավել, եւ դրանք Երրորդ համաշխարհային պատերազմի մի մասն է, որի մասին ինքը խոսել է նախկինում, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
«Նման գործողություններն արդարացում չունեն»,-ասել է նա՝ մեկնաբանելով Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչական գործողությունները:
2014-ին պոնտիֆիկը իր քարոզներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է առնվազն 128 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ը իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Փարիզում արտակարգ դրություն է հայտարարվել:





























