Շաբաթ գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո Ֆրանսիան եւ ֆրանսիացիներն այլեւս անվտանգության մեջ չեն, ասել է աջ ծայրահեղական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենը։
«Նախագահը արտակարգ դրություն է հայտարարել եւ ժամանակավոր սահմանային վերահսկողություն, դա լավ է։ Բայց, չնայած Եվրոպական Միությանը, անհրաժեշտ է, որ Ֆրանսիան ի վերջո հնարավորություն ունենա կառավարել սեփական սահմանները»,-ասել է Լը Պենը ելույթ ունենալով Նանտում կուսակցության գլխավոր գրասենյակում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։





























