Փարիզում ահաբեկչությունների համար պատասխանատու ահաբեկիչները կապ են ունեցել «Ալ Կաիդա»-ի եւ «Իսլամական պետության» հետ: Ֆրանսիական հետախուզությունը իմացել է նրանց մասին, բայց չի հետեւել ռեսուրսների անբավարարության պատճառով, գրում է Wall Street Journal-ը:
Մայիսին Ֆրանսիայի խորհրդարանը իր ճնշող մեծամասնությամբ անվտանգության վերահսկողության ուժեղացման մասին օրենք է ընդունել:
Հունվարից ի վեր Ֆրանսիան իր ռազմական եւ ոստիկանական ուժերը կենտրոնացրել է մայրաքաղաքի փողոցների պարեկության ուժեղացման վրա: Կառավարական շենքերի, դեսպանատների, հրեական դպրոցների մոտ զինվորական համազգեստով մարդկանց առկայությունն արդեն սովորական էր դարձել:
Ամն-ը եւ ահաբեկչության դեմ պայքարում նրա կողմնակիցները չեն կարծում, որ ուժի նման ցուցադրությունը արդյունավետ է այլ ահաբեկչական հարձակումների դեմ պայքարում: ԱՄՆ կարծիքով, ավելի կարեւոր է զարգացնել ինֆորմատորների ցանցը մահմեդական համայքններում, գրում է թերթը:





























