Ֆրանսիական օդանավը, որը պետք է թռչեր Փարիզ, արտակարգ վայրէջք է կատարել Ամստերդամում, Twitter-ում սպառնալիքի պատճառով, հաղորդում է Reuters-ը:

Օդանավը, որը պատկանում է Air France ավիաընկերությանը, ներկայումս մանրամասն ստուգվում է, հաղորդում է Gazeta-ն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է առնվազն 128 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ը իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:

Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել: