Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Բուրհան Քուզուի մեկնաբանությունը Փարիզի ահաբեկչության հետ կապված, մեծ արձագանք է գտել սոցկայքերում։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի խորհրդական Բուրհան Քուզուն Փարիզի ահաբեկչության մեջ մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Այս հայտարարությունը կատաղեցրել է թուրք օգտատերերին, որոնք սոցկայքերում ծաղրել ու հայհոյել են Բուրհան Քուզուին՝ հիշեցնելով նրան, որ Փարիզի ահաբեկչությունը իրականացրել են թուրքական իշխանությունների սիրելի «Իսլամական պետության» ահաբեկիչներին։

Մի շարք թուրք օգտատերեր շեշտել են, որ «Իսլամական պետությանը» ամենաշատը զենքով օգնում է Թուրքիան։